Հարազատներին փնտրող արցախցի Նորան հայտնեց՝ մորաքրոջ ու նրա 10 երեխաների հետ ամեն բան կարգին է, խոսել են
Շուշեցի Նորան, որ վերջին պատերազմից հետո փնտրում է Արցախում ապրող երեք մորաքույրներին, նրանց երեխաներին, տատիկին, պապիկին, քեռու երեխաներին, քիչ առաջ Panorama.am-ին հայտնեց՝ կարողացել են խոսել Ճարտարում ապրող մորաքրոջ հետ։
«Մորաքրոջս ու նրա տասը երեխաների հետ ամեն բան կարգին է»,-ասաց արցախցի աղջիկը։
Ավելի ուշ նա հայտնեց, որ կապ են հաստստել նաև փոքր մորաքրոջ հետ։
Քիչ առաջ լրագրող Դավիթ Թորոսյանը հայտնել էր. «Ճարտարի հետ կապված տեղեկությունները հնարավոր եղավ փոքր-ինչ ավելի հստակեցնել․ 15։30-ի դրությամբ առկա նախնական տվյալներով, քաղաքացիականների շրջանում զոհ չունենք, կին-երեխաների մեջ վիրավորներ չունենք, քաղաքացիականներից մի տղամարդ վիրավորվել է»։
Հարակից հրապարակումներ`
- Շուշեցի Նորան փնտրում է Արցախում ապրող երեք մորաքույրներին, նրանց երեխաներին, տատիկին, պապիկին, քեռու երեխաներին
- Արցախում կան հազարավոր կորած մարդիկ. Թաթոյան