Երթ՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով
Հանրապետության հրապարակից մեկնարկեց երթ։ Քաղաքացիները բաժանվեցին
մմբերի և Երևանի կենտրոնական փողոցներով իրազեկման երթ անցկացրեցին։ Իսկ առավոտյան 7․30-ից փակվելու են մայրաքաղաքի տարբեր փողոցներ։ Նպատակը՝ զանգվածային անհնազանդություններ անցկացնելն է։
Երթի մասնակիցները ուղիղ հեռարձակումների միջոցով միմյանց հետ կապ են հաստատելու։
«Մարդիկ ասում են՝ ցեղասպանություն է, դուք թողնում գնում եք,ասում են՝ քայլերթն օգուտ չի տալիս»,- քայլերթի ընթացքում լրագրողը դիմեց Անդրանիկ Թևանյանին, որն արձագանքեց․ «Մենք հիմա մեր բողոքի գործողությունն ենք իրականացնում»։
Հարցին,թե ինչո՞ւ ստեղծված կոմիտեի կազմը չի համաձայնեցվել հանրության հետ, Թևանյանն ասաց, որ երեկ դեռ պարզ չէր,թե ովքեր են լինելու կոմիտեի կազմում։
Քաղաքացիները սկսեցին փողոցներ փակել և վանկարկել՝ Արցախ, Արցախ․․․
Հարակից հրապարակումներ`
- Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, առավոտյան ժամը 10,00-ից կշրջափակենք կառավարության շենքը․ Մանուկյան
- Միացեք ժողովրդին. Ցուցարարները՝ կառավարության շենքի դեմ կանգնած ոստիկաններին
- Հանրապետության հրապարակում մեկ րոպե լռությամբ մեկնարկեց հանրահավաքը
- «Այդքան անմեղ մարդիկ զոհվեցին, ինչո՞ւ սգո օր չհայտարարվեց»․ քաղաքացիները հավաքվում են հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին