«Այդքան անմեղ մարդիկ զոհվեցին, ինչո՞ւ սգո օր չհայտարարվեց»․ քաղաքացիները հավաքվում են հրապարակում
Կառավարության շենքի դիմաց ծածանվում է Արցախի դրոշը, քաղաքացիները վանկարկում են՝ Արցախ, Արցախ․․․
Նշենք, որ այսօր ևս Հանրապետության հրապարակում նախատեսված է հավաք։
«Այսօր կաֆեներում նստած մեր հայրենակիցները չեն պատկերացնում, որ վաղը թուրքը մտնելու է իրենց տունը։ Պետք է Նիկոլին հեռացնել ամեն գնով»,- ասաց հրապարակ եկած քաղաքացին ու հավելեց, «Այդքան անմեղ մարդիկ զոհվեցին, ինչու սգո օր չհայտարարվեց»։
«Ստեղ մենակ Նիկոլի հարցը չի։ ԱԺ-ում ունենք 71 թուրք պատգամավոր։ 44-օրյա պատերազմից հետո Վարդևանյանը ԱԺ-ում հայտարարեց՝ Ալիևն ու Էրդողանը միջազգային տեռորիս են , Աղազարյանը վեր կացավ ու ասաց՝ դու ինչ բարոյական իրավունք ունես ասում ես տեռորիստ։ Եթե Էրդողանն ու Ալիևը տեռորիստ չեն , Սիրիայից, Պակիստանից ո՞վ բերեց տեռորիստներին Ղարաբաղ մեր տղերքի գլուխը կերան։ Ես այս պատասխանը տվել եմ՝ էս կուսակցությունն ա բերել»,- ասաց մեկ այլ քաղաքացի։