Ամոթ է, անտարբեր մի եղեք, Արցախում մեր էրեխեքն են մորթվում փակ են․ Հանրապետության հրապարակի մուտքերը
Երևանում մի շարք ցուցարարներ փակել են Հանրապետության հրապարակի մուտքերը։
Վարորդներին հորդորին, թե փողոցը բացեք, ցուցարներն արձագանքեցին․ «Ամոթ է, Արցախում մեր էրեխեքն են մորթվում, անտարբեր մի եղեք»։
«Այսօր Արցախը վահան դարձած իր երեխաներին է զոհում, միացեք մեզ, րր վաղը թուրքը չմտնի ձեր տուն, ի վերջո, սա արժանապատվության հարց է»,- ասում են ցուցարարները։
«Մենք պետք է հասկանանք, որ արցախցին նույն հայն է, որ արցախցին վահան դարձած սուս ու փուս պաշտպանում է այդ նվիրական սուրբ հողը։ Այս անգութը, «թուրքի վաստակը» արցախցուն մենակ ա թողել, նա պետք է հեռացվի ու որքան շուտ, այդքան արագ կբացվեն ճանապարհները։ Միակ ծարգիրն այսօր իրենից ազատվելն է (Նիկոլ Փաշինյանից-խմբ․)»,- ասաց ակցիային մասնակցի կանանցից մեկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան