Արցախի պատվիրակությունն արդեն Եվլախում է
Արցախի Հանրապետության պատվիրակությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հասել է Եվլախ բանակցությունների։
Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչ մեծ թվով լրատվամիջոցներ են լուսաբանում պատվիրակության այցը, նրանց դիմավորելը։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի Հանրապետության իշխանությունները հայտարարեցին, որ ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։
Առաջարկների 1-ին կետի համաձայն Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
2. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման մասին և «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափումը և ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ոչնչացման նպատակով։
3.Ադրբեջանական կողմից առաջ քաշված հարցերը՝ ԼՂ հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի Սահամանադրության շրջանակում ԼՂ բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանության ներկայացուցիչների միջև Եվլախ քաղաքում 2023թ. սեպտեմբերի 21-ին սպասվող հանդիպմանը, ինչպես նաև հետագա հանդիպումներում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ներկայացուցիչները խաղաղապահների ուղեկցությամբ գնում են Եվլախ հանդիպման
- Եվլախում առաջնային քննարկվող օրակարգային հարց պետք է դառնա ԼՂ հայության անվտանգության խնդիրը․ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան
- «Գլխավոր հարցերից մեկը` ի՞նչ է սպասվում Արցախին ու այնտեղ ապրող մեր հայրենակիցներին․․․»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին