Իրանը թույլ է տվել դեպի Հայաստան թռիչքներ իրականացնել
Իրանը չեղարկել է դեպի Հայաստան և Ադրբեջան ավիաչվերթների, ինչպես նաև այդ երկրներից դեպի Իսլամական Հանրապետություն թռիչքների արգելքը։
Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Քաղավիացիայի կազմակերպությանը։
Երբ տեղեկություններ եղան ռազմական գործողությունների բռնկման մասին (Լեռնային Ղարաբաղում), մենք թռիչքների արգելք մտցրինք։ Այսօր հայտնի է դարձել հրադադարի մասին, ուստի որոշ թռիչքներ թույլատրվել է իրականացնել»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ի կեսօրից հետո Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ինչի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 200-ը, կա ավելի քան 400 վիրավոր, բազմաթիվ անհետ կորածներ։ Մարդիկ կորցրել են իրենց տները, օրվա մեծ մասն անցկացնում են նկուղներում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կան հազարավոր կորած մարդիկ. Թաթոյան
- «Ջուր բերեք». Ոստիկանության գործողություններից հետո քաղաքացին վատացավ
- Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր․ ՄԻՊ
- Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում բուժում է ստանում 197 վիրավոր
- Ստեփանակերտի օդանավակայանն այս պահին
- Իրանը չեղարկել է դեպի Հայաստան և Ադրբեջան բոլոր չվերթները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան