Եվրախորհրդարանի պատգամավորները Բորելից պահանջում են պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ
Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի համար: «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, այս մասին գրել է Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն (Ֆրանսիա)։
«Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ աջակցել են ինձ և պահանջում են, որ Եվրոպան պատժամիջոցներ կիրառի Իլհամ Ալիևի ռեժիմի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի վրա նրա հարձակման համար»,- գրել է Լուազոն:
Նրա հրապարակած նամակում պատգամավորները կոչ են անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել էթնիկ զտումներ և նոր պատերազմ թույլ չտալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին