Ալիևը Պուտինից ներողություն է խնդրել
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի միջև։ Մանրամասները ներկայացված են Կրեմլի կայքում.
«Իլհամ Ալիևը ներողություն է խնդրել և խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ։
Ընդգծվել է, որ տեղի ունեցածի առավել մանրակրկիտ քննություն է իրականացվելու, և բոլոր մեղավորները պատշաճ պատիժ են ստանալու։ Այդ կապակցությամբ երկու երկրների գլխավոր դատախազությունները սերտ կապի մեջ են։ Ադրբեջանի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։
Երկուստեք նշվել է Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում մեծ նշանակություն է տրվում Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև խաղաղապահների միջնորդությամբ սկսված բանակցություններին։
Քննարկվել են տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման և մարդասիրական խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։ Հաստատվել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ այս հարցերի շուրջ փոխգործակցելու ռուս խաղաղապահների հետ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցային ուղում ակտիվացնել աշխատանքը՝ 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համահունչ՝ նախևառաջ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման առումով»։
Հարակից հրապարակումներ`
- Եվլախում հավաքել են ռուս խաղաղապահների հեռախոսները, ազատել հրապարակը
- Արցախի ներկայացուցիչները խաղաղապահների ուղեկցությամբ գնում են Եվլախ հանդիպման
- Ռուս խաղաղապահները հարվածն իրենց վրա վերցրեցին՝ հանուն տարածաշրջանի խաղաղության․ Զախարովա
- Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
- Ադրբեջանը կրակել է ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ փորձել են Լաչինի միջանցքով ԼՂ-ից տարհանել կանանց և երեխաներին
- Ստեփանակերտում որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի խաղաղապահների տեղակայման վայր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին