Հայաստանի մնացած հատվածին մնացել է կարճ կյանք, բայց փրկելու հնարավորություն դեռ կա. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«3 բան, որոնք բացարձակ ճշմարտություն են։
◾️Արցախի պետականության անկման, հազարավոր զոհերի, հարյուր հազարաներով անտուն գաղթականների համար մեղավոր ու պատասխանատու է Հայաստանի դե-ֆակտո վարչապետը և իր գլխավորած խմբավորումը։ Մնացածը՝ ներքին, թե արտաքին, օգնել են իրենց, բայց մեղավորը դրանք են։
◾️ Հայաստանի մնացած հատվածին մնացել է կարճ կյանք, բայց փրկելու հնարավորություն դեռ կա։
◾️ Այս օրերին փողոցում առկա քաղաքական դեմքերը և ուժերը, ցավոք, ունակ չեն լուծել ազգային իշխանություն ձևավորելու հարցը։
Սա նշանակում է, որ պայքարն ավելի բարդ է, քան պատկերացնում ենք։ Բայց պայքարը նաև այլընտրանք չունի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին