Երևանի փողոցներում է որոշվում Արցախի,Սյունիքի, Գեղարքունիքի, մեր հայության, պետականության ճակատագիրը. Մանուկյան
Գեղամ մանուկյանը հիվանդանոցից տեսաուղերձ փոխանցելիս ներկայացավ, քանի որ երկու օր առաջ Հանրապետության Հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների հարվածից կոտրվել էր քիթը և դեմքն անճանաչելիորեն այտուցվել:
«Նիկոլական դավադիր հերթական ոստիկանը իր ընկերների հետևից, փորձեց հարվածել, վնաս չունի մի երկու օրից նորից շարք կվերադառնամ»,-ասաց Մանուկյանը:
Նա խնդրանքով դիմեց իր ընկերներին և հայրենակիցներին:
«Այն, ինչը որ կատարվում է մեր հայրենիքում Հայաստանում և Արցախում, ուղղակի կենաց մահու պայքար է: Խնդրում, կոչ եմ անում, հորդորում եմ բոլորիդ, այսօր, հենց հիմա միանալ ձեր հասակակիցներին և հայրենակիցներին: Երևանի փողոցներում է նաև Արցախի ճակատագիրը որոշվում: Որոշվում է Սյունիքի, Գեղարքունիքի, մեր հայության, պետականության ճակատագիրը: Միացեք հայրենակիցներին, երիտասարդներին, վաղն ուշ է լինելու»,-կոչ արեց Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիայի մասնակից երկու արցախցիներ են ձերբակալվել, նրանցից մեկն անչափահաս է
- Կառավարության մոտ վնասվածք է ստացել Գեղամ Մանուկյանը
- Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ
- Վառոդի հոտը օդում կախված է, պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցնողն ընկել է փողոցները կուսակցական քարոզարշավի համար. Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին