Դրանց այստեղ, այն շան օրին կգցենք, որ մկան ծակին հազար թուման կտան.Թևանյանը՝ իշխանական օլիգարխների մասին
«Ես ձեզ հավաստիացնում եմ, կարգապահ և միասնական ջանքերով, շատ կարճ, նույնիսկ օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հեռացումը տեղի է ունենալու»,- հանրահավաքում հայտարարեց ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Դիմելով ուսանողներին՝ Թևանյանն ասաց, որ վաղը, երբ հայտարարվի դասադուլը, նրանք դիմեն դասախոսներին իրենց միանալու կոչով՝ ինքնակազմակերպված թակելով բոլոր դռները:
«Դիմում եմ բուհերի ռեկտորներին՝ չփորձեք որևէ խոչընդոտ առաջացնել, քանի որ նմանների անունները հանրահավաքի հարթակից հնչեցվելու են, միացեք ուսանողությանը և համատեղ իրականացրեք բողոքի գործողությունները»,-հորդորեց նա:
Նա հայտնեց, որ հաջորդ իսկ օրը 7:30 -ից բոլորն իրենց բնակության վայրերի խաչմերուկները և փողոցները փակում են և բաց են թղնում միայն շտապօգնության և հրշեջ մեքենաները, բայց որ ոչ մի կերպ ոստիկանության հետ բախումների չգնան և երբ տեսնեն խնդիրենր, ապա արագ փոքր խմբերով անցնում են այլ փողոցների փակմանը: Թևանյանը նաև ասաց, որ փակված հատվածի դիմացի մեքենաների վարորդների հետ հակամարտության մեջ չեն մտնում, այլ խոսում են նրանց հետ՝ շարժման համակիր դարձնելու նպատակով:Անդրադառնալով կազմակերպվելիք գործադուլներին՝ նա ասաց. «Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան, Վարդանյան եղբայրներ, Սամվել Կարապետյան, ռուսական խոշոր ընկերություններ, դուք բոլորդ 2018 թվականին այստեղ ջուր ու հացաբուլկեղեն էիք հասցրել, նպաստել եք կամ, առնվազն, չեք խոչընդոտել, որպեսզի այդ տարի ձեր աշխատողները հայտնվեին այս հրապարակում և Նիկոլ Փաշինյանն այս առհավիրքը բերի: Դուք չեք իմացել, որ այդպես է լինելու, բայց առնվազն աջակցել եք կամ չեք խոչընդոտել»:
Փոքր և միջին գործարարներին դիմելով՝ Թևանյանը կրկին հորդորեց չխոչընդոտել գործադուլ անող իրենց աշխատակիցներին:
«Խչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, եթե դուք հանկարծ խոչընդոտեք ձեր աշխատակիցների գործադուլին, ապա ողջ ժողովրդով գալու ենք ձեր հիմնարկ»,-հայտարարեց Թևանյանը՝ վստահեցնելով, որ նրանց աշխատակիցների ճնշման յուրաքանչյուր դեպքին ցուցարարները կարձագանքեն:
«Սիրելի աշխատավորներ, եթե ձեր վրա ճնշման դեպք լինի, մեզ տեղեկություն տվեք ու դրանց այստեղ, այն շան օրին կգցենք, որ մկան ծակին հազար թուման կտան»,- հայտարարեց Թևնյանը և ասաց, որ նույնը վերաբերում է նաև տեղական իշխանավորներին:
Նա հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց բաժանվել խմբերի և տարբեր ուղղություններով շարժվեն և փակել ճանապարհները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը