Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմով. Անդրանիկ Թևանյան
«Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմով. սկսում ենք ժամը 18։00-ից։ Հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Նա նշում է, որ Փաշինյանը բոլորից բոլոր հնարավոր տոները, հաղթանակները գողացել է, հիմա ստիպված են սեպտեմբերի 21-ին տոնել ոչ թե անկախության օրը, այլ քննարկել անկախության փրկության և Արցախի փրկության հնարավորությունը։
«Արցախում սարսափելի վիճակ է։ Մեր պետությունը պետք է արձագանքներ այս ամեն ինչին, սատար կանգներ մեր 120 հազար հայրենակիցներին, չի անում, ու քանի որ մենք դեռ չենք կարողանում դա անել, մեր առաջնային խնդիրը պետք է լինի այս իրավիճակից դուրս գալու համար իշխանության փոփոխությունը հնարավորինս սեղմ ժամկետերում և հնարվորինս արդյունավետ եղանակով, որպեսզի կարողանանք խուսափել տարբեր տիպի զարգացումներից և Արցախում և Հայաստանում։
Մեր կարևորագույն խնդիրը նաև պետք է լինի այն, որ կարողանանք պաշտպանել մեր քաղաքացիներին Արցախում և կարողանանք բոլոր տիպի սցենարներին պատրաստ լինել։
Այս պահին ամենակարևոր խնդիրը Հայաստանում փոփոխություններ իրականացնելն է, Փաշինյանին հեռացնելը, և մենք այդ գործողությունների հետ կապված արդեն կոնկրետ քայլերի պետք է գնանք ու այդ քայլերն այսօր ժամը 6-ին Հրապարակում կներկայացվեն։ Կներկայացվեն գործողությունների ծրագրերը, որոնք պետք է հանգեցնեն Փաշինյանի հեռացմանը, արցախահայության պաշտպանությանը»,- ասում է Ա. Թևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չլինի Նիկոլը՝ չեն լինի պայմանավորվածությունները. Վազգեն Մանուկյան
- Կողմնակից եմ ՝առանց ցնցումների ամբողջական իշխանափոխության, որը ենթադրում է զանգվածայնություն․ Անդրանիկ Թևանյան
- Արցախն օրերի կամ ժամերի խնդրի առաջ է կանգնած, ժամը 19։00-ին մեծ հանրահավաք ենք կազմակերպելու. Թևանյան
- Մենք միասին տեղադրում ենք այն նստավայրը, որը դառնալու է իշխանության աղբյուրի նստավայրը. Թևանյան: Ոստիկանությունն արգելեց վրանների տեղադրումը
- Պետք է ձևավորվի համապատասխան կոմիտե, որը կկազմակերպի և կառաջնորդի հետագա գործընթացները․ Թևանյան
- Մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը.Անդրանիկ Թևանյան
- Այս պահին Արցախը վտանգի տակ է, մենք պետք է հասնենք մեր նպատակի իրականացմանը․ Անդրանիկ Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան