Մեր բոլոր ձախողումների և կորուստների պատճառն այդ դասի չգոյությունն է. Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյան ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պետության գերխնդիրներից առաջինը պետք է լինի գիտության, կրթության, մշակույթի զարգացումը և սփռումն ի հայս. այս զորեղ հիմքի վրա էլ հարկավոր է իրագործել ազգակերտումը: Մեզ համար կենսական է ազգային ինքնագիտակցություն և զգացմունքներ, հավատամք ունեցող մտավորականությունը:
Արդարև, մեր բոլոր ձախողումների և կորուստների պատճառն այդ դասի չգոյությունն է... Հետևողական կերպով այդ դասը բնաջնջեցին և վարձկան դարձրեցին:
Բայց կա՛ն ընտիր սերմնահատիկները, և դրանք դեռ պտուղ են տալու՝ բազում արդյունք:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ընդառաջ ուխտենք, որ ամեն մեկս մեր կարելին ի սպաս է դնելու, որպեսզի հայ իրականությունն ունենա վերոբնութագրյալ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: ԱԶՆՎԱԿԱՆ ԶԱՐՄ, որն էլ կերտելու է ՀՈՒՅՍԻ, ԼՈՒՅՍԻ ԵՒ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ: Ես հավատում եմ, համոզված եմ և հանուն այս գաղափարի էլ իմ կյանքն ու անձն եմ դրել:
ԿԵՑՑԵ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԵՒ ՄԻԱՑՅԱԼ ԵՒ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»։