Արցախցի. Հիմա ասում են՝ մի ձեռք շոր վերցրու անձնագրիդ հետ սպասի, ախր ինչի՞ն սպասեմ
Արցախցի Նանար Պողոսյանը մոտ մեկ ժամ առաջ գրել է.
«Ժողովուրդ Արցախում եմ՝ Ստեփանակերտում, ոչ մի բանից տեղյակ չեմ, գիշերը տանն եմ քնել նկուղ չեմ իջել, լացելով տունս գրկել եմ քնով անցել, նոր արթնացա, հազարավոր զանգեր տեսա, դեռ ոչ մեկից ու ոչնչից տեղյակ չեմ: Փաստորեն մի քրոջս ամուսինն ու տեգրը դեռ ձեն չեն հանել, ասումա ով չգիտի ում տեղ թող գնա շտաբ տեղեկացնի, վեր կենամ տեսնեմ ինչ եմ անում:
Սաղ վեշերները հավաքել են Արցախում սպասում են տեսնեն ինչ են որոշում, գոնե միջանցք կտան դուրս գալու համար թե ոչ, ինձ էլ են ասում գոնե փաստաթղթերդ ու մի ձեռք շոր հավաքի սպասի, ոչ մի բան չեմ արել, չեմ ուզում հավաքել, ինչու հավաքեմ, որ մեկը հավաքեմ, ախր իմ ընտանիքը ողջ կյանք տուն է կառուցել, հայրս կառուցել է Արցախն ազատագրել ու անմահացել, իսկ 44-օրյայի ընթացքում մեր Ստեփանակերտի տունը հրթիռակոծվեց, մինչ շատերը տները վաճառում էին ես բռնեցի վերանորոգեցի կապիտալ, կահավորեցի, մայրս ասում էր բալես աչքերդ բաց ախր չգիտենք մեզ դեռ ինչ է սպասվում, ասացի մամա մի մտածիր չի կարա Արցախի հետ վատ բան լինի, էն օրն էլ էլի հայկական ֆիրմայի հերթական շատ թանկարժեք հագուստ ու ձմեռային կոշիկ առա, մայրս էլի ասաց էդքանը գնում ես ինչ անես չգիտենք մեզ ինչ է սպասվում Աստված չանի ասեն միայն անձնագիրդ վերցրու դուրս եկ որտեղ ես հագնելու, էդքան շոր ես առնում, տուն ես դնում, մարդիկ իրենց եղածը վաճառում են, դու միայն առնում ես, դնում ես, ասացի մամա մի մտահոգվի ի՞նչ դուրս գալ, իմ հայրական տնից իմ դուրս գալը լինելու է միայն հարսի շորով, մայրս ասաց Աստված տա բալես...
Հիմա ի՞նչ,
Հիմա ասում են մի ձեռք շոր վերցրու անձնագրիդ հետ սպասի, ախր ինչին սպասեմ, ամբողջ կյանքս ստեղծել եմ, անուն ձեռք բերել, աշխատել, ունեցել բազում ձեռքբերումներ..., որ հիմա... Հիմա, անտուն ու աներազանք, հարսի շորի փոխարեն սև շորերով լքե՞մ տարիներով ստեղծածս, լքեմ հայրական տունս, Արցախս, հորս շիրիմը, լքեմ երազանքներս, նպատակներս, ապրել չեմ ուզում պապ, ուզում եմ մեռնել...
Մեռնել եմ ուզում...
Խելագարվում եմ...
Ու եթե իհարկե գոնե միջանցք տան դուրս գալու համար, ոչ թե մաղեն՝ ասեն այս մեկին թողնում ենք, այս մեկին ուղարկում ենք ադրբեջանական բանտ»։
Հարակից հրապարակումներ`
- Շուշեցի Նորան փնտրում է Արցախում ապրող երեք մորաքույրներին, նրանց երեխաներին, տատիկին, պապիկին, քեռու երեխաներին
- Արցախցի. Դու իմ հովանավորը պիտի լինեիր, Հայաստան ջան
- Արցախցի վիրավոր երեխաները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան