Արցախցի. Դու իմ հովանավորը պիտի լինեիր, Հայաստան ջան
Արցախցի Աշոտ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է անձանգրի լուսանկարն ու գրել.
«Սա իմ անձնագրի վերջին էջն ա, Հայաստան ջան...
Դու իմ հովանավորը պիտի լինեիր, Հայաստան ջան»։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն, սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ Արցախում Ադրբեջանի հարձակման հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Խաղաղ բնակիչների շրջանում այս պահին հաստատված է 10 զոհ, որոնցից 5-ը երեխաներ են։
ՄԻՊ գրասենյակի կողմից անհայտ կորածների ճակատագիրը պարզելուն ուղղված փաստահավաք աշխատանքները շարունակվում են։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կան հազարավոր կորած մարդիկ. Թաթոյան
- Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր․ ՄԻՊ
- Արտակ Բեգլարյան. Արցախում առնվազն 5 երեխա է զոհվել, 13-ը վիրավորվել
- Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում բուժում է ստանում 197 վիրավոր
- Արցախցի վիրավոր երեխաները
- Ստեփանակերտի օդանավակայանն այս պահին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան