Բաքուն «մանրամասներ» է հաղորդում Եվլախի հանդիպումից
Բաքուն հայտարարությամբ է հանդես եկել Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքներով:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պատվիրակությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր գնացել էր Եվլախ բանակցությունների։ Արցախյան կողմից բանակցություններին մասնակցում է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը և Սերգեյ Մարտիրոսյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հայտարարության համաձայն, հանդիպումը կայացել է կառուցողական և դրական մթնոլորտում, «քննարկումներ են ծավալվել ենթակառուցվածքների վերականգնման, վերաինտեգրման և Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման վերաբերյալ»։
«Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների ներկայացուցիչները նշել են վառելիքի անհրաժեշտությունը, մարդասիրական օգնություն են խնդրել, այդ թվում՝ սնունդ։ Նրանց խնդրանքը դրական է ընդունվել։
Մասնավորապես, նախատեսվում է առաջիկայում վառելիք տրամադրել՝ ապահովելով մանկապարտեզների և դպրոցների ջեռուցման համակարգերի, ինչպես նաև շտապ բուժօգնության և հրդեհաշիջման կարիքները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել հաջորդ հանդիպումը.», - ասել է վարչակազմը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ներկայացուցիչը Եվլախում հանդիպումից հետո ասել է՝ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա
- Եվլախում հանդիպումն ավարտվել է
- Եվլախում հավաքել են ռուս խաղաղապահների հեռախոսները, ազատել հրապարակը
- Արցախի պատվիրակությունն արդեն Եվլախում է
- Արցախի ներկայացուցիչները խաղաղապահների ուղեկցությամբ գնում են Եվլախ հանդիպման
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին