ԵՄ-ն քննարկել է Ղարաբաղում Բաքվի գործողություններին արձագանքելու տարբերակներ
Եվրամիությունը քննարկել է «պատասխանելու տարբերակները» այն «անընդունելի միջոցներին», որոնք Ադրբեջանը կիրառում է Լեռնային Ղարաբաղում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին Բրյուսելում լրագրողներին եվրոպական բարձրաստիճան աղբյուրը՝ ներկայցնելով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին:
Միշելի հեռախոսազրույցը Ալիևի հետ տեղի է ունեցել նախօրեին, սակայն Եվրախորհրդի ղեկավարի մամուլի ծառայությունը զրույցի մանրամասներ չի հայտնել։
«Նախագահ Միշելը խորը հիասթափություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ, իրավիճակը շատ բարդ է, բացասական արձագանք կա միջազգային մակարդակում, այդ թվում՝ ԵՄ-ում, որտեղ առավոտյան (սեպտեմբերի 20-ին) քննարկվել են տեղի ունեցածին արձագանքման տարբեր տարբերակների շուրջ։ Բաքվի կողմից կիրառած միջոցներն ուղղակի անընդունելի են»,-ասել է աղբյուրը:
Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև մատնանշել է միջազգային հանրության մասնակցության կարևորությունը Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգության ապահովման գործում։ «Նախագահ Միշելը նաև նշել է հումանիտար իրավիճակի վրա կենտրոնանալու կարևորությունը: Ադրբեջանը պետք է ապահովի Ադրբեջանում էթնիկ հայերի հարգանքն ու ապագան: Անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է միջազգային հանրության դերակատարությունը»,-ասել է եվրոպական աղբյուրը:
Նրա խոսքով, Եվրախորհրդի ղեկավարը նաև կոչ է արել Ալիևին անձնական դեր խաղալ՝ հաստատելով «լիարժեք հարգանք քաղաքացիների, ինչպես նաև միջազգային իրավունքի նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Որքան տեղյակ եմ՝ բանակցությունները մի քանի հարթությունում են տեղի ունենալու և ոչ միայն Եվլախում. Տիգրան Աբրահամյան
- Արցախի ներկայացուցիչները խաղաղապահների ուղեկցությամբ գնում են Եվլախ հանդիպման
- Դուք և ձեր նման ոչնչությունները չեք որոշում, թե ով է իշխանությունը, հրաժարական չեմ տալու. Հովիկ Աղազարյանը՝ լրագրողներին