Արցախի ներկայացուցիչը Եվլախում հանդիպումից հետո ասել է՝ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա
Արցախի Հանրապետության պատվիրակությունը լքել է Եվլախը, որտեղ բանակցություններ էր վարում Բաքվի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «ադրբեջանական կողմից առաջ քաշված հարցերը՝ ԼՂ հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի Սահամանադրության շրջանակում ԼՂ բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ» հարցերը։
Ռիա նովոստին, հղում անելով Ռոյթերսին, գրում է, որ հանդիպումից Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն:
Հիշեցնենք, որ արցախյան կողմից բանակցություններին մասնակցել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը և Սերգեյ Մարտիրոսյանը։
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչն էլ հանդիպումից հետո ասել է, որ դժվար է ակնկալել, որ Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները կլուծվեն մեկ հանդիպման ընթացքում։
«Կարծում եմ, որ Եվլախում այսօրվա բանակցությունները առաջինն են բազմաթիվ հանդիպումներից: Չի կարելի սպասել, որ Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի բոլոր խնդիրները կլուծվեն մեկ հանդիպման ընթացքում»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ ասել է նա Sky News Arabia-ի եթերում։
Է.Ամիրբեկովը նաև ասել է, որ Եվլախում բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, պայմանագրի նախագիծն արդեն փոխանցվել է Հայաստանին։
«Հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ձևաչափերը... Կարծում ենք, որ այս երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա, երկու երկրները սկսել են քննարկել խաղաղության պայմանագիրը, որը կարող է վերջ դնել տասնամյակների ճգնաժամին և թշնամությանը»,- ասել է նա։
Նրա խոսքով, երկրների միջև խաղաղության պայմանագիրը կպարունակի հինգ կետ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, մասնավորապես, երկու երկրները պարտավոր կլինեն չմիջամտել միմյանց գործերին։ «Մենք խաղաղության համաձայնագրի նախագիծը հանձնել ենք հայկական կողմին, սպասում ենք նրանց արձագանքին»,- ասել է Ամիրբեկովը։
Նրա խոսքով, Ղարաբաղի հայերի հետ առանձին պայմանավորվածություն չի պահանջվում։
Հարակից հրապարակումներ`
- Եվլախում հանդիպումն ավարտվել է
- Եվլախում հավաքել են ռուս խաղաղապահների հեռախոսները, ազատել հրապարակը
- Որքան տեղյակ եմ՝ բանակցությունները մի քանի հարթությունում են տեղի ունենալու և ոչ միայն Եվլախում. Տիգրան Աբրահամյան
- Արցախի պատվիրակությունն արդեն Եվլախում է
- Արցախի ներկայացուցիչները խաղաղապահների ուղեկցությամբ գնում են Եվլախ հանդիպման
- Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին