Լաչինի միջանցքով հումանիտար բեռներով բեռնատար չի անցել. Զառա Ամատունի
Լաչինի միջանցքով հումանիտար բեռներով բեռնատար չի անցել։ Այս մասին NEWS.am-ին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության գրասենյակի ղեկավար Զառա Ամատունին։
«Հերքում ենք, բեռնատարներ չեն անցել: Պարզապես Կարմիր Խաչի 9 մեքենա, որոնք Ստեփանակերտից Հայաստան էին եկել՝ բուժառուների բերելու համար, մի քանի օր չեն կարողացել վերադառնալ։ Այսօր միայն վերադարձել են Ստեփանակերտ»,- ասել էԱմատունին։
Նշենք, որ համացանցում լուրեր էին տարածվել, որ Լաչինի միջանցքը բացվել է հումանիտար բեռների համար։