«Ժողովուրդ». Ինչ հերթական զգուշացնող SMS են ստացել ՔՊ-ականները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող ՔՊ-ականները սեպտեմբերի 19-ին ստացել են հերթական զգուշացնող SMS-ը, որ պետք է զգույշ լինել, ոչինչ չխոսել, փողոց միայնակ դուրս չգալ և անզգույշ հայտարարություններ չանել երկրի իրավիճակի վերաբերյալ:
Միայն մի քաղաքական մեսիջ են ստացել նրանք, այն է՝ Արցախի հարցերին Հայաստանը չի խառնվի, սակայն Հայաստանի Հանրապետության 29.600 քառակուսի կիլոմետր տարածքը պետք է պահպանվի, ու պետք է Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը: Շատ ՔՊ-ական պատգամավորներ, ավագանիներ, պաշտոնյաներ նույն տեքստը տարբեր խմբագրումներով երեկվանից սկսել են տարածել, որ ՀՀ ինքնիշխանությունը կարմիր գիծ է:
Այնպիսի պաթոսով համեմված են արտահայտում այդ միտքը, որ թվում է՝ հերոսություն են անում: Իրականում ՔՊ և Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով է, որ Հայաստանն այն վիճակում է հայտնվել, որ մեր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը սարսափելի վտանգի մեջ են, ու կառավարման տկարություն դրսևորող իշխանությունները փորձում են փրկել մեր դարավոր երազանքի մարմնացում պետականությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան