Ոստիկանապետից մինչև շարքային հանցակից են դառնում Նիկոլի և Ալիևի ցեղասպան գործունեությանը. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորր Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Այս պահին ոստիկանությունը բիրտ և անհամաչափ ուժ է կիրառում փողոցում ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ։
Ձերբակալվել և բերման են ենթարկվել հայուրավոր քաղաքացիներ։
ՀՀ ոստիկանությունը՝ ոստիկանապետից մինչև շարքային կատարող, իրենց գործունեությամբ նպաստում և հանցակից են դառնում Նիկոլի և Ալիևի ցեղասպան գործունեությանը։ Սա այլևս հանցակցություն է ցեղասպանությանը։
Դուք այլևս չեք ծառայում ՀՀ-ին, այլ կատարում եք թրքահպատակ իշխանությունների ապօրինի որոշումները, որի համար պատասխան եք տալու։
Հ․Գ. Փաստաբանները և ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները այցելում են ոստիկանական բաժանմունքներ»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ Արա Պողոսյանին ու ևս մեկ քաղաքացու բերման են ենթարկել
- Ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով՝ բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին
- Արցախում խաղաղապահների մահվան առաջին ադրբեջանցի կասկածյալները բերման են ենթարկվել
- Արցախում եղել են խմբեր, որոնք առաջնագծի տարբեր հատվածներ օգնության հասել են 20-40 կիլոմետր քայլելով, վազելով. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան