Նիկոլն ասում է՝ քանի որ ՌԴ-ն գնում է պարտության, թուլանում է, ուրեմն պետք է մեծ շրջադարձ կատարել դեպի Արևմուտք. Լևոն Զուրաբյան
«Ամենաողբերգալի արդյունքն այն է, որ Արցախի թեկուզ դե ֆակտո անկախ պետականությանը վերջ է տրվել Ադրբեջանի բանակի հարվածների, ռուսական խաղաղապահների անգործության ներքո, շրջափակման, Հայաստանի կողմից լքված լինելու պայմաններում»,-նման կարծիք է հայտնել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժմանակ:
Նա հայտարարեց, որ վերջին երկու ամիսներին իրենք բազմիցս նախազգուշացրել են, որ Նիկոլ Փաշինյանի սխալները բերելու են աղետալի հետևանքների:
Զուրաբյանի խոսքով՝ մորթվում է արցախյան պետականությունը և կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը Արցախում գործողության անցավ, երբ հրապարակվեցին Երևանի ավագանու ընտրության արդյունքները:
Բանախոսի պնդմամբ, երբ Խարկովում և Խերսոնում ՌԴ-ն նահանջեց Նիկոլ Փաշինյանը կտրուկ փոխեց ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը:
«Նիկոլի վարչակազմը ներսում քննարկումներ է անում ու ասում՝ քանի որ ՌԴ-ն գնում է պարտության, թուլանում է, ուրեմն պետք է մեծ շրջադարձ կատարել դեպի Արևմուտք: Ավելին, պետք էր նպաստել այդ թուլացմանը, ու դրա գլխավոր զենքը պետք է լիներ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը: Այդ կերպ ՌԴ-ն ստիպված կլիներ հեռանալ: Սա հիմարագույն հաշվարկ էր, որովհետև չէր կարելի այդ մի քանի պարտությունների հիման վրա գալ այն եզրակացության, որ Ռուսաստանը պարտվում է»,-ասաց Զուրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախից ասում են՝ մի բան արեք. Ակցիայի մասնակից
- Շուշեցի Նորան փնտրում է Արցախում ապրող երեք մորաքույրներին, նրանց երեխաներին, տատիկին, պապիկին, քեռու երեխաներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան