Բաքվում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է Մոնտենեգրո
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է Մոնտենեգրո: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
«Հաշվի առնելով Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան ու պատերազմը՝ խնդրել եմ Բռնցքամարտի եվրոպական միջազգային ֆեդերացիային (EUBC), որպեսզի հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ու այդ պայմաններում հայ մարզիկների անվտանգությանը հարցը, փոխեն մրցավայրը: EUBC-ին, ուսումանսիրելով իրավիճակը, այսօր որոշում է կայացրել, որ նոյեմբերի 10-ից 21-ը նախատեսված մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Բաքվի փոխարեն կանցկացվի Մոնտենեգրոյում»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին