Զանգվածային հացադուլ ենք հայտարարում. Հավաք ԱԺ-ի դիմաց
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն Ազգային Ժողովի շենքի դիմաց հրավիրած հանրահավաքին հայտարարեց, որ երթով քայլելու են դեպի Գարեգին Նժդեհի արձանի մոտ և սկսելու են զանգվածային հացադուլ։
«Սրա նպատակը ոչ թե իշխանություններից ինչ-որ բան պահանջելն է, այլ պահանջն է, որ Վեհափառը, բոլոր մտավորականներն ու հոգևորականները, պետք է գան և այնտեղ իրականում լուծումը լինելու է․ Այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում բոլորս դատապարտված ենք։ Նման նախադեպը եղել է նաև 90-ականներին»,-նշեց նա։
Պետրոսյանի խոսքով, սա կուսակցական պայքար չէ, այստեղ բոլորը վայր են դնում իրենց կուսակցության դրոշները։
«Մենք թևակոխել ենք վճռական փուլ և այլևս հետդարձի ճանապարհ չկա։ Մի տարբերակը համակերպվելն ու հնաձնվելն է, մյուս տարբերակը՝ պայքարելը։ Մեզ շարունակ վախեցրել են, որ եթե գնաք գործողության, ապա մեզ բոլորիս սպառնում է պատերազմ։ Դա սուտ է, պատերազմից ավելի սարսափելի բան կա, դա անզեն մորթվելն է, իսկ կյանքից թանկ՝ արժանապատվությունը։ Անգամ մեր հավատն են փոխարինել վախով։ Մենք վախենում ենք ներկայից, ապագայից, և ամենավատն է սարսափում ենք անցյալից և անցյալում տարած հաղթանակներից», - ասաց նա։