Մենք ունենք երկու պետություն՝ Հայաստան և Արցախ, ոչ մեկն իրավունք չունի մոռանալու դրա մասին. Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից ուղիղ կապով շնորհավորեց Անկախության օրվա կապակցությամբ:
«Այսօր Ստեփանակերտից, որը գտնվում է շատ ծանր իրավիճակում, ուզում եմ միայն մեկ բան ասել՝ հայրենիքը և պետությունը ստեղծվում է շատ ծանր, դարերի աշխատանքով և մենք պատասխանատու ենք և՛ նախորդ, և՛ ապագա սերունդների առաջ, որ պահպանենք մեր հայրենիքը և պետությունը:
Մենք ունենք երկու պետություն՝ Հայաստան և Արցախ, ոչ մեկը իրավունք չունի մոռանալու դրա մասին և, որ նրանք իրար միանան մի օր: Այն է եղել մեր նպատակը և լինելու է միշտ և ոչ մեկն իրավունք չունի դավաճանելու այդ գաղափարը»,- ուղերձում ասել է Ռուբեն Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տոն թողեցի՞ն, մսխեցին. Քաղաքացիների մտորումները անկախության օրը
- Հայաստանի անկախության հռչակման օրը, ինքը հանձնեց Արցախը՝ անկախության վրա մի մեծ քար նետեց.Օհանյան
- ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան