Հայաստանի անկախության հռչակման օրը, ինքը հանձնեց Արցախը՝ անկախության վրա մի մեծ քար նետեց.Օհանյան
«Շատ մարդիկ քննադատում են Արցախի իշխանություններին Եվլախում այսօր բանակցող փաստաթղթի համար, բայց ոչ մեկը նման իրավունք չունի, քանի որ Հայաստանի իշխանությունները Արցախին թողել են միայնակ»,-Եռաբլուրում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա հայտնեց, որ բանակցությունների ժամանակ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի այնտեղ մնացած հայ ժողովրդի ճակատագիրը որոշվի և կարծիք հայտնեց, որ արցախցիների մեծ մասը ցանկանալու է տեղափոխվել Հայաստան, բայց մի մասն էլ չի լքի իր պատմական հայրենիքը:
Օհանյանը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը ցուցակ է ներկայացրել Արցախի պատմության ընթացքում արժանիքներ ունեցած անձանց հանձնելու վերաբերյալ:
«Այսօր Սեպտեմբերի 21-ն է, այսօր մենք պետք է տոնեինք մեր անկախության տոնը, ամեն ինչ պետք է անել, որ հայ ժողովուրդն իր անկախությունը պահպանի»,-ասաց Օհանյանը՝ հավելելով, որ այդ օրն այցելում են Եռաբլուր և այլ պանթեոններ, որովհետև նրանք են կերտել Հայաստանի անկախությունը:
«Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ գործող իշխանության վարած քաղաքականության հետևանքով հայ ժոժղովուրդը հայտնվել է այս վիճակում, իսկ վարվող խաղաղության թեզը խաբկանք է հայ ժողովրդի համար, որը վարում է թուրք-ադրբեջանական տանդեմը, քանի որ նրանց նպատակը ոչ միայն Արցախն է, այլ նաև Հայաստնաը, այստեղով ճանապարհներ ունենալը:
«Այդ խաբկանքին կուլ է գնացել Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականության շնորհիվ նաև հանձնել է Արցախը: Մարդ ինչքան պետք է հեռու լինի դիվանագիտություններից, երբ հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակներում, որտեղ պետք է լուծվի նաև Արցախի ճակատագիրը, Պրահայում ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրանով իսկ ասելով՝ Արցախն Ադրբեջան է և՝ վերջ, այն խոսքերից հետո, երբ նա իր գործողությունն սկսել էր «Արցախը Հայաստան է և՝ վերջ», առանց հասկանալու, թե ինչ է բանկցային գործընթացը, նրա որ կետում են կանգնել ՀՀ նանխկին իշխանություններն, ինչպես պետք է շարունակել»,-ասաց Օհանյանը:
Հայտնելով, որ ՀՀ-ն անկախությունը ձեռք է բերել Արցախով, արցախյան շարժումն է հիմք հանդիսացել Սեպտեմբերի 21-ին անկախությունը կերտելու համար՝ Սեյրան Օհանյանը նկատեց. «Այսօր՝ Հայաստանի անկախության հռչակման օրը, ինքը հանձնեց Արցախի Հանրապետությունը՝ մեր անկախության վրա մի մեծ քար նետեց և այսօր փոխանակ մեկս մյուսին շնորհավորենք, ժողովրդին ուղերձով դիմենք, այսպիսի տրամադրությամբ ենք գալիս Եռաբլուր»:
Հարակից հրապարակումներ`
- Որքան տեղյակ եմ՝ բանակցությունները մի քանի հարթությունում են տեղի ունենալու և ոչ միայն Եվլախում. Տիգրան Աբրահամյան
- Եռաբլուրում ծնողներ ՔՊ-ականներին՝ «Դուք թուրք դավաճան եք»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին