Ստեփանակերտում կրկին կրակոցներ են լսվել, տեղեկություններ կան, որ ադրբեջանցի զինյալները ներխուժել են քաղաք
Ստեփանակերտում քիչ առաջ կրկին կրակոցներ են լսվել։ Այս մասին սոցցանցերի էջերում գրել են բնակիչները և տեսանյութ հրապարակել կրակոցների ձայներ։
Ստեփանակերտից տեղեկություններ են ստացվում, որ քաղաքում կրակոցների ձայներ են լսվում։
«Չենք հասկանում ինչ վիճակ ա, լսում ենք կրակոցներ, ծայրամասի բնակիչներին ասել են՝ տնից գնացեք ներքև»,-հայտնում են Ստեփանակերտից։
«Ստեփանակերտի հարակից տարածքում 11:40-ի շրջակայքում հնչել են նաև հրետանու արկի պայթյուններ, առկա նախնական տվյալներով առնվազն 3 պայթյուն է լսվել», - հայտնում են Ստեփանակերտից։
«Հրապարակը» գրել է, որ այլ աղբյուրներ հայտնում են, որ Բաքվի զինվորականները կրակոցներով ներխուժել են Ստեփանակերտ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի Հարապետության վրա։ Սեպտեմբերի 20-ին ժամը 13։00-ից հադադար էր հայտարավել։ Այժմ Եվլախում բանակցություններ են ընթանում Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։
Հարակից հրապարակումներ`
- «Թուրքերը մտան Ստեփանակերտ»
- Որքան տեղյակ եմ՝ բանակցությունները մի քանի հարթությունում են տեղի ունենալու և ոչ միայն Եվլախում. Տիգրան Աբրահամյան
- Արցախի պատվիրակությունն արդեն Եվլախում է
- Արցախում կրակոցները չեն դադարել
- Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ