Պահանջում ենք կառավարությունից՝ ապահովել Արցախի քաղաքացիների անվտանգ տեղափոխումը Հայաստան. Փաստաբան
«Փողոց փակելու միակ նպատակն այս փուլում այն է, որ Հայաստանի կառավարությունից պահանջում ենք պաշտոնապես հայտարարի՝ պատրաստ է Արցախի մեր քաղաքացիներին ապաստան տրամարդել»,- Երևանում բողոքի ակցիայի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մանուշ Եսայանը։
Նա նշեց, որ պետք է պահանջել միջազգային հանրությունից միջամտել այս խնդրին, որպեսզի մեր քաղաքացիները՝ տղամարդիկ, կանայք, երեխաները, կարողանան Արցախից անվտանգ տեղափոխվել Հայաստանի տարածք։
«Մի փողոց փակելով՝ պահանջում ենք կառավարությունից մեկ այլ ճանապարհ բացել, որպեսզի մեր հայրենակիցները գան, հասնեն Հայաստան, որպեսզի դրանից հետո կարողանանք լուծել նոր ծառացած խնդիրները»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկաններն ուժ կիրառեցին երիտասարդ ցուցարարի նկատմամբ
- Ամոթ է, անտարբեր մի եղեք, Արցախում մեր էրեխեքն են մորթվում փակ են․ Հանրապետության հրապարակի մուտքերը
- Ամեն ինչ տվեցին, շարունակում են տալ, տվեցին Հադրութը, որը երբեք Ադրբեջանինը չի եղել․ ակցիայի մասնակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան