Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում սեպտմբերի 21-23-ը, սեպտեմբերի 24-ի և 25-ի ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Սեպտեմբերի 21-ի, 22-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ, սեպտեմբերի 23-25-ը՝ 13-16մ/վ արագությամբ։
Մարզերում սեպտեմբերի 21-ին, 22-ին, 24-ին, 25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևելյան 3-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ին կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 4-6 աստիճանով։