Ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով՝ բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին
Հերացի փողոցում ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով՝ բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին։
«Թուրքերը հասեն»,- գոռում են քաղաքացիները։
Կարմիր բերետավորները հրահանգ են ստանում՝ տարեք սրանց, և միանգամից մի քանիսը մոտենում են քաղաքացիներին ու բռնի ուժ գործադրելով՝ բերման ենթարկում։
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները, տարբեր կոչեր հնչեցնելով, շարժվեցին դեպի մայրաքաղաքի տարբեր փողոցները՝ փակելով փողոցներ ու կաթվածահար անելու երթևեկությունը։
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Երևանի կենտրոնի գրեթե բոլոր փողոցները։
Հարակից հրապարակումներ`
- Երթ՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով
- Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, առավոտյան ժամը 10,00-ից կշրջափակենք կառավարության շենքը․ Մանուկյան
- «Այդքան անմեղ մարդիկ զոհվեցին, ինչո՞ւ սգո օր չհայտարարվեց»․ քաղաքացիները հավաքվում են հրապարակում
- Արցախից ասում են՝ մի բան արեք. Ակցիայի մասնակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան