«Թուրքերեն չենք հասկանում, շարունակում ենք երթը»
«Արցախ», «Արցախ», «առանց Նիկոլ Հայաստան», «դավաճան» վանկարկումներով Երևանի փողոցներում շարունակվում է քաղաքացիների անհնազանդության ակցիաները։ Ակցիայի մասնակիցները հանդիպում են անցորդների, ովքեր դժգոհություն են հայտնում, որ փողոցներ են փակել, աղմուկ է։
«Թոռնիկ ունե՞ք։ Հիմա իր նման երեխաները մեռնում են Արցախում», ,- ակցիայի մասնակիցներից մեկը ասաց տարեց մի կնոջ։
«Նիկոլին պաշտպանողը թուրքի լամուկ է»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից, ապա շարունակեցին երթը՝ ասելով՝ «թուրքերեն չենք հասկանում, շարունակում ենք երթը»։
Հարակից հրապարակումներ`
- Ժողինստիտուտի ռեկտորի մայրը կոչ է անում ջրցան հանել ժողովրդի դեմ
- Այս պահին Ազգային կոմիտեի կոչով փակ են Երևանի կենտրոնական փողոցները
- Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, առավոտյան ժամը 10,00-ից կշրջափակենք կառավարության շենքը․ Մանուկյան
- Արցախից ասում են՝ մի բան արեք. Ակցիայի մասնակից