Արցախում Ադրբեջանը հրթիռահրետանային և ավիացիոն հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների, դպրոցների
Սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել են նաև քաղաքացիական և հասարակական նշանակության օբյեկտներ։ Արցախի Հանրապետութան ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղոորդմամբ, ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցներով հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, վնասվել են նաև ավտոմեքենաներ։ Ընդ որում, դրանց մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ կամ զինտեխնիկա չի եղել։
Կապի և տրանսպորտի բացակայության, ինչպես նաև Ստեփանակերտը շրջաններին կապող ճանապարհների արգելափակմամբ պայմանավորված՝ առայժմ հնարավոր չէ ամբողջությամբ ճշտել վնասի չափը։
Լուսանկարներում` Ստեփանակերտում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների մի մասն է:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱՆ. Քիչ առաջ վերջապես Մարտունիից մեր վիրավորներին բերեցին Ստեփանակերտի հիվանդանոց
- Արցախցի. Եթե Ստեփանակերտում ուտելու բան կա, հասցրեք օդանավակայան, մարդիկ մեղք են, սոված են
- ԿԽՄԿ-ից խնդրում ենք նաև ապահովել պատրաստակամ բժիշկների մուտքն Արցախ. Մանկական վիրաբույժ
- Հնարավոր է եղել 7-8 տասնյակ անհայտ համարվող արցախցիների հետ կապի հաստատումն ու շրջափակումից դուրս բերումը. Աբրահամյան
- Վիրավորներին Արցախից անհապաղ տեղափոխել Հայաստան. Բժիշկները հավաքվել են ԿԽՄԿ դիմաց
- Գեղամ Բաղդասարյան. Արցախում ամենուր սովյալ ու հուսահատ մարդիկ են ամենուր։ Տարհանումն այլընտրանք չունի
- Թաթուլ Հակոբյան. Արցախցիներն ասում են՝ փրկեք մեզ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները