Քաղաքական 01:29 22/09/2023 Հայաստան

Ադրբեջանցիները սոցցանցերում խաղադրույքներ են կատարում, թե ում են բաժին հասնելու հայ կանայք․ Միրզոյան

Լեռնային Ղարաբաղում հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը վերջնականացնելն է։ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա շնորհակալություն հայտնեց Անվտանգության խորհրդին Լեռնային Ղարաբաղում անվտանգության և մարդասիրական վիճակի հարցով հրատապ նիստ անցկացնելու համար՝ նշելով, որ  ԼՂ-ում այդ իրավիճակը ստեղծվել է Ադրբեջանի՝ առանց սադրանքի լավ պլանավորած ռազմական հարձակման պատճառով։

«Մինչ ընթանում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը և միջազգային հանրության բոլոր անդամները հավաքվել են այստեղ աշխարհում խաղաղություն և անվտանգություն հաստատման ուղիներ փնտրելու նպատակով, մինչ մենք բոլորս խոսում ենք ուժի կիրառման դատապարտման, մարդու կողմից ստեղծված աղետների հետևանքով մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու հրամայականի մասին, մինչ մեզանից յուրաքանչյուրն այստեղ է գտնվում իր ներդրումն ունենալու խաղաղությանը, սեպտեմբերի 19-ին հարավկովկասյան մեր տարածաշրջանում Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքն ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Լեռնային Ղարաբաղի բառացիորեն ամբողջ տարածքը, Ստեփանակերտը և մյուս քաղաքներն ու բնակավայրերը ենթարկվեցին ինտենսիվ և համատարած ռմբակոծման հրթիռների, ծանր հրետանու, մարտական ԱԹՍ-ների և ավիացիայի, այդ թվում՝ արգելված կասետային զինամթերքի կիրառմամբ: Հարձակման ինտենսիվությունից ու դաժանությունից հստակ է դառնում, որ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներն ավարտին հասցնելն է»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Ըստ նրա՝ լայնածավալ այս ռազմական գործողության հետևանքներն ակնհայտ են դարձնում դրանց սոսկալի բնույթը․ կենսական ենթակառուցվածքների՝ էլեկտրակայանների, հեռախոսային մալուխների, կայանների և համացանցային սարքավորումների թիրախային հարձակման հետևանքով բնակչությունն ամբողջապես կտրվել է միմյանց հետ կապից և զրկված է տեղում առկա իրավիճակը ներկայացնելու հնարավորությունից:

«Միևնույն ժամանակ ադրբեջանական զորքերը վերահսկում են ԼՂ հիմնական ճանապարհները, որի պատճառով հնարավոր չէ այցելել և տեղեկություններ ստանալ տեղում իրավիճակի մասին։ Այս պահի դրությամբ հաստատված զոհերի թիվը ավելի քան 200 է, վիրավորների թիվը՝ 400, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության, կանանց և երեխաների շրջանում։ Այսօր Ադրբեջանի արտգործնախարարությունը նույնպես այդ փաստը ընդունեց։

Ավելի քան 10 հազար մարդ ենթարկվել են բռնի տեղահանման, ներառյալ կանայք, երեխաներ և տարեցներ, որոնք մնացել են բաց երկնքի տակ՝ առանց սննդի և ապրուստի այլ միջոցների: Հազարավոր ընտանիքներ բաժանվել են: Մոտ 20 հազար մարդ տեղահանվել էր 2020 թվականի պատերազմի հետևանքով։ Մարդիկ շարունակում են սովահարության մատնվել 10 ամիս շարունակվող շրջափակման հետևանքով։ Առողջապահության համակարգը պարալիզացված է, հիվանդանոցները չունեն էլեկտրաէներգիա, դեղորայքի սուր պակաս կա։ Մարդիկ զրկված են անգամ առաջին բուժօգնություն ստանալու հնարավորությունից, շտապօգնության մեքենաները վառելիք չունեն, չեն կարողանում վիրավորներին հիվանդանոցներ հասցնել։

Լեռնային Ղարաբաղից ստացվող կադրերն իսկապես ցնցող են․ անօթևան և սովի մատնված կանայք, երեխաներ, տարեց մարդիկ, մայրեր՝ իրենց կորած երեխաների հուսահատ փնտրտուքների մեջ, կանայք լաց են լինում` վախենալով, որ ադրբեջանցիները կարող են բանտարկել նրանց ամուսիններին։ Այս ամենը, դժվար է հավատալ, որ տեղի է ունենում ոչ թե 100 տարի առաջ, այլ այսօր՝ միջազգային հանրության աչքի առաջ 21-րդ դարում։ Սոցիալական ցանցերը լի են Լեռնային Ղարաբաղում ապրող՝  իրենց բարեկամների և երեխաների փնտրող հայերով: Դրսում և ապաստարաններում հայտնված երեխաները շարունակում են լաց լինել ու ծնողներին խնդրել, որ իրենց տուն տանեն՝ հրաժարվելով ընդունել, որ իրենք այլևս տուն չունեն»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նա նաև ասաց, որ ռմբակոծության ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից մեկում անհայտ կորել էր 8-ամյա մի տղա։ Նրա 10-ամյա եղբայրը սպանվել է, և անգամ հնարավոր չի եղել նրա մարմինը դուրս բերել գյուղից, մյուս եղբայրը վիրավոր է։

«Սրանք բազմաթիվ դեպքերից միայն մի քանի օրինակներն են։ Ադրբեջանի աչքերում այս երեխաները ահաբեկիչներ են,և իր գործողությունները, հրթիռները, զրահատեխնիկան, հրետանին, անօդաչու թռչող սարքերն ուղղել է հենց այս երեխաների, նրանց ծնողների, պապիկ-տատիկների դեմ։

Ադրբեջանում սոցցանցերը հեղեղված են կոչերով՝ գտնել անհետ կորած երեխաներին ու կանանց, բռնաբարել նրանց, կտրել վերջույթներն ու կերակրել շներին։Ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում տարածում են Լեռնային Ղարաբաղից հայ կանանց օգտահաշիվները և խաղադրույքներ կատարում, թե ով է հնարավորություն ունենալու նրանց բռնաբարել, երբ նրանք հայտնվեն ադրբեջանական վերահսկողության տակ»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ սա կանխատեսելի էր, երկար ժամանակ է, ինչ հայկական կողմն ահազանգում էր, որ կարող է նման բան լինել, սակայն միջազգային հանրությունը հրաժարվեց բավարար լրջությամբ վերաբերվել դրան։

«Ներկայիս ագրեսիան Լաչինի միջացքի` 10 ամիս շարունակված շրջափակման և հարկադիր սովամահության գագաթնակետն է։ Սննդի, դեղորայքի, վառելիքի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասը Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչությանն արդեն հասցրել էր հումանիտար աղետի եզրին և միամտություն կլիներ կարծել, թե այդ ամենը պլանավորված չի եղել։  

Ադրբեջանական ագրեսիան, որն իրականացվեց բացահայտ բարբարոսությամբ և խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, այս ողբերգության վերջին արարն էր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի արտագաղթին»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Նա նաև նշեց՝ երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը և Հայաստանի խնդրանքով ՄԱԿ–ի ԱԽ հրատապ նիստ հրավիրվեց, այս Խորհուրդը համարժեք չարձագանքեց։

«Երբ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը 2023թ. փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումներ ընդունեց, և դրանք անտեսվեցին Ադրբեջանի կողմից, այս Խորհուրդը՝ լինելով հեղինակավոր մարմին, որը կոչված էր ապահովելու ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրագործումը, չկարողացավ համարժեք պատասխան տալ:

Երբ ապրիլին Ադրբեջանը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրեց և հետագայում սկսեց առևանգել, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի պաշտպանության տակ գտնվող մարդկանց, միջազգային հանրությունը չկարողացավ համարժեք միջոցներ ձեռնարկել:

Երբ 2023թ. օգոստոսին Հայաստանը կրկին հրավիրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական հրատապ նիստը՝ նախազգուշացնելով անվտանգության և հումանիտար փխրուն իրավիճակի մասին և կոչ անելով Խորհրդին օգտագործել իր գործիքակազմը բոլոր խնդիրները հասեագրելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չանտեսելու նպատակով, այս Խորհուրդը համարժեք չարձագանքեց։

Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիային նախորդող օրերին, երբ Հայաստանն ահազանգում էր Ադրբեջանի կողմից սպասվող ուժի կիրառման մասին՝ ակնկալելով հստակ միջոցներ ու գործողություններ այս սցենարը կանխելու համար, միջազգային հանրությունը թերահավատորեն արձագանքեց մեր նախազգուշացմանը,- նշեց Արարատ Միրզոյանը։

Այժմ, ըստ նրա, երբ Ադրբեջանն արդեն վերսկսել է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, երբ այդ ժողովուրդը բռնի տեղահանվել է իր տներից և գտնվում է իր հայրենիքից բռնի արտաքսման վտանգի տակ, երբ վերջին 30 տարիների ընթացքում իրենց ընտանիքները և հայրենիքում ազատության և արժանապատվության պայմաններում ապրելու իրենց իրավունքը պաշտպանած շատ մարդիկ գտնվում են զանգվածային ձերբակալությունների և դատապարտման սպառնալիքի տակ, երբ ունենք մի իրավիճակ, որտեղ այլևս չկա դիտավորություն, այլ առկա են էթնիկ զտումների և զանգվածային վայրագությունների քաղաքականության հստակ և անհերքելի ապացույցներ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է գործի։

«Չնայած արյունահեղությունը դադարեցնելու նպատակով ադրբեջանական կողմի բոլոր պահանջների ընդունմանը և այսօր ընթացող բանակցություններին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կրկին թիրախավորվել է տարբեր տրամաչափի զենքերի և ականանետների կիրառմամբ՝ ստիպելով խաղաղ բնակիչներին ևս մեկ անգամ ապաստան գտնել նկուղներում։ Մենք հավատացած ենք, որ նման հարձակումները և հետագա հետապնդումները կշարունակվեն, քանի դեռ չկա հստակ միջազգային գործողություն»,- ասաց Արարատ Միրզոյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}