Սկսվել է Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը
Ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը։ Այս մասին տեղեկանում ենք ռուական խաղաղապահների զորախմբի թելեգրամյան ալիքի։
Նշվում է, որ ՊԲ զենք-զինամթերքի հանձնումը տեղի է ունենում՝ ի կատարումն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված մարտական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների։ Բացի այդ, ըստ հաաղորդագրության, Ղարաբաղի զինված կազմավորումները լքում են իրենց դիրքերը Եվլախի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Այսօրվա դրությամբ հանձնվել է ավելի քան 800 միավոր հրաձգային զենք, նռնակներ, ականանետեր, ՀՏԿՀ և Դյուրակիր զենիթահրթիռային համալիր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին