Երևանյան փողոցներում անհնազանդության ակցիաներ են, երթևեկությունը կաթվածահար է
Երևանյան փողոցներում երթևեկությունը կաթվածահար է։ Հանրապետության հրպարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քաղաքացիները երթով փակում են փողոցները, միաժամանակ վանկարկում՝ Նիկոլ՝ թշնամի։
Այս պահին 4 ուղղություններով փակվում են փողոցներ․
-1-ին ուղղություն՝ Ամիրյան-Սարյան փողոցներ
- 2-րդ ուղղություն՝ Վազգեն Սարգսյան փողոց - Քաղաքապետարան
- 3-րդ ուղղություն՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցներ
- 4-րդ ուղղություն՝ Նալբանդյան-Հերացի փողոցներ
«Դուրս եկեք փողոց, միացե՛ք»,- կոչով դիմում են մասնակիցները։ Քաղաքացիները քայլերթի մասնակիցներին ողջունում են նաև իրենց պատշգամբներից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները