Թուրքիայից հայտնել են Սիրիայից զորքերի դուրսբերման պայմանների մասին
Թուրքիան իր զորքերը Սիրիայից դուրս կբերի միայն անվտանգ միջավայր ստեղծելուց հետո: Թուրքական Milliyet թերթին տված հարցազրույցում ասել է երկրի ազգային անվտանգության նախարար Յաշար Գյուլերը, որի խոսքերը մեջբերել է Գյուլերը։
«Մենք ոչ մեկի հողերի վրա ոտնձգություն չենք անում։ Մեզ ոչ մեկի հողերը պետք չեն, և մենք դրանք հստակ ընդգծում ենք։ Բայց հիմա, երբ մեր երկրում 4 միլիոն սիրիացի կա, և Իդլիբում վտանգ կա, որ ցանկացած պահի այնտեղի 5 միլիոն բնակչությունը փախստական կդառնա, ասել, որ «դուք կգնաք այստեղից»: Ինչպե՞ս կարող ենք մենք դուրս գալ այնտեղից առանց անվտանգ միջավայր ստեղծելու»- ասաց Գյուլերը։
Նրա խոսքով, «նախ պետք է պայմաններ ստեղծել»: Նա հավելել է, որ «կընդունվի սահմանադրություն», որը Դամասկոսն այժմ պարտավոր է պատրաստել, «կանցկացվեն ընտրություններ, կստեղծվի կառավարություն, և այն կընդգրկի բոլոր այն մարդկանց, ովքեր այնտեղ են, ապա, իհարկե, մենք ուրախությամբ կհեռանանք»:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիան պահանջում է, որ Թուրքիայի զինուժը դուրս գա երկրից
- Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար պահանջել է զորքերի դուրսբերում իր տարածքից
- Սիրիայում քրդական ջոկատները գործողություն են սկսել արաբական ցեղերի աշխարհազորայինների դեմ
- Ղրղզստանը Սիրիայից ատուկ չվերթով տարհանել է հանրապետության քաղաքացիություն ունեցող 95 կին և երեխայի