
Լևոն Քոչարյանին փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Նրա մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք` ուղեղի ցնցում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ–ի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը։
«Վիճակը գնահատվում է միջին ծանրության»,– ասել է նա։
Ավելի վաղ Ա. Կոչուբաևն ահազանգել էր, որ Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից: Շտապ օգնության բրիգադը Լ. Քոչարյանին հոսպիտալացնում է:
Տարածված տեսանյութի համաձայն, ոստիկանները նրան ծեծել են մեքենայի մեջ։