ԿԳՄՍ բյուջեից 482 մլն 600 հազար դրամ վերաբաշխվեց
«Նախագծով ԿԳՄՍ բյուջեից 482 մլն 600 հազար դրամ վերաբաշխում կատարել նախարարության կապիտալ ծրագրերի իրականացման համար, որոնք երեք հիմնական ուղղություններ ունեն»,-կառավարության նսիտում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով պետական բյուջեից միջոցների վերաբաշխման հերթական ծրագիրը:
Պարզաբանելով ուղղությունները՝ նա ասաց, որ գումարը կուղղվի նախագծանախահաշվարկներին, շինարարությանը և գույքով հագեցնելուն:
Նախարարաի խոսքվ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը:
Անդրեասյանը հայտնեց, որ միջոցներ կհատկացվեն նաև Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում մանկապարտեզ կառուցելու:
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ այդ խնդիրը կար, և հիմա կունենանք 250 տեղանոց մանկապարտեզի հնարավորություն, երկար ժամանակ հողահատկացման խնդիր կար, որը կարգավորվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան