Պետք է ճանապարհային քարտեզ մշակենք՝ «ԼՂ բնակչությանը Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգելու համար». ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
«Չնայած բարդ իրավիճակին, ռուս խաղաղապահները շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց առաքելությունը և ամեն ինչ անել՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար»,- Արցախում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստում ասաց ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Նա նշեց, որ այս պահին Արցախի բնակչությանն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում, ամենավտանգավոր շրջաններից 5000 քաղաքացիներ են տարհանվել, այդ թվում 1000 երեխա, խաղաղապահների մոտ նրանք պաշտպանված են հրետակոծությունից, վիրավորներին բուօգնություն է ցուցաբերվել, կացարան տրվել։
ՌԴ ներկայացուցչ խոսքով, ամենակարևոր գերակայությունն է թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում և իրավիճակը վերադարձնել քաղաքական հուն։
«ՌԴ շարունակում է առաջատար դեր խաղալ ՝ աջակցելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Բոլորից առավել մենք ենք շահագրգռված իրավիճակի հանգուցալուծմամբ»,- ասաց Պոլյանսկին։
Նա նշեց, որ հավատացած են՝ հայ-ադրբեջանական խաղաղությունը պետք է ուղեկցվի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար անվտանգության և մարդու իրավունքների հարգման հստակ երաշխիքներով։
«Հակամարտության լուծման համապատասխան պարամետրերը հայտարարվել են Երևանի իշխանությունների կողմից ԵՄ գագաթնաժողովներում, որտեղ Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Միաժամանակ այդ գագաթնաժողովների ավարտական հռչակագրերում ԼՂ հայ բնակիչների իրավունքների և անվտանգության երաշխավորման թեման, դժբախտաբար, բաց է թողնվել։ Ակնկալում ենք, որ Բաքվի և Խանքենդիի (Ստեփանակերտի) միջև շփումների արդյունքում հնարավոր կլինի թեթևացնել մարդասիրական իրավիճակը տարածաշրջանում և ապահվել կայունություն ԼՂ բնակիչների առօրյա կյանքում։ Ամեն հնարավորինս կանենք դրան աջակցելու համար»,- ասաց նա։
Դմիտրի Պոլյանսկու խոսքով, պետք է աստիճանական ճանապարհային քարտեզ մշակեն՝ «ԼՂ բնակչությանը Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգելու համար՝ հստակորեն երաշխավորելով նրանց իրավունքներն ու անվտանգությունը»։
«Այս գործընթացին ակտիվորեն կաջակեն ռուս խաղաղապահները։ ԼՂ-ում հայերի անվտանգությունն ու իրավունքները մեծ կարևորություն ունեն։ Ռուսական խաղաղապահ առաքելությանն այլընտրանք գոյություն չունի, մենք մտադիր ենք շարունակել աշխատանքները բոլոր ուղղություններով, որոնց շուրջ համաձայնության են եկել երեք առաջնորդները՝ խաղաղության պայմանագրի մշակում, տրանսպրոտային հաղորդակցության ապաարգելափակում, սահմանների սահմանագծում, հարևան ժողովուրդների միջև իրավիճակի նորմալացոում»,-ասաց ՌԴ ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ. Ադրբեջանը պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ իր զինված ուժերը չեն հետևել միջազգային իրավունքին
- Ոչ ոք չի կարող հավատալ, որ ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունը կանխամտածված չի եղել․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
- Շտապ պահանջում ենք ՄԱԿ առաքելություն ուղարկել Արցախ․ Ռուբեն Վարդանյան
- ՄԱԿ-ը հույս ունի, որ Ղարաբաղում հրադադարը կհանգեցնի երկարաժամկետ կարգավորման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան