«Ճանապարհը կբացեմ, եթե Մարտունուց հանեք ծնողներիս, եղբորս, նրա էրեխեքին»
Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, դրան զուգահեռ ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին։
Ամիրյան փողոցում ոստիկանները նրանց հորդորում են բացել ճանապարհը, սակայն քաղաքացիներն ասում են, որ իրենց այդտեղից հեռացնելու փոխարեն թող գնան Արցախ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ այնտեղ ապահով է, ուրեմն թող իրենք գնան այնտեղ ապրեն, եթե այդքան ապահով է։
Երբ ոստիկանները փորձեցին հեռացնել ակցիայի մասնակիցներին, երիտասարդ մի աղջիկ ասաց, որ եթե իր ընտանիքին հանեն Արցախից, ճանապարհը կբացի, հակառակ դեպքում այդտեղից ոչ մի քայլ չի անելու։ նա նստեց գետնին ու հուզված շարունակեց․
«Մարտունուց հանեք իմ ծնողներին, եղբորս, նրա էրեխեքին»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբինա Պետրոսյան. Որպես ԵՊՀ դասախոս լիովին և անվերապահ սատարում եմ ուսանողներիս դասադուլը
- Կոչ եմ անում սկսել. ակադեմիկոս Աննա Հեքեքյան
- «Սա վերջն է». 4-րդ կուրսի ուսանողուհին կոչ է անում միանալ ակցիաներին
- Կբացենք փողոցն այն ժամանակ, երբ բացեք Հակարիի կամուրջը. քաղաքացիները՝ ոստիկաններին
- Եթե Արցախը տվել են, Հայաստանը կտան ու կտան. ակցիայի մասնակից
- ՔԿ. Ակցիայի կին մասնակիցը ձերբակալել է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան