Մյուռոնօրհնեքը հետաձգվել է
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության է առնվել հոկտեմբերի 1-ին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության անցկացման հարցը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում է կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները։
Որոշվեց նաև հոկտեմբերի 1-ը հռչակել Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հավարտ Ս․ Պատարագի կկատարվի աղոթքի հատուկ կարգ։
Հարակից հրապարակումներ`
- Կատարվել է Սուրբ Մյուռոնի նյութերի օրհնության կարգը
- Դարեր շարունակ Ս. Մյուռոնն օրհնվելուց հետո բաշխվել է Վեհափառ Հայրապետի կողմից հայկական տարբեր գաղթօջախներ ուղարկված նվիրակների միջոցով
- Մյուռոնօրհնեքը՝ հոկտեմբերի 1-ին
- Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնն օրհնում է աստվածամուխ Ս. Գեղարդով
- Մինչ Մյուռոնօրհնեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կներկայանա ուխտավոր հայորդիներին
- Մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է նաև խախտվել
- Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին կքննարկվեն ՀՀ-ում և Արցախում ստեղծված կացության, Սրբալույս մյուռոնի օրհնությանը վերաբերող հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան