Չեղարկվեց այլ պետություններում անձնագրերի վավերականության կլոր կնիքի պահանջը
«Փոփոխություններ ենք անում, որպեսզի մինչև ամբողջական բիոմետրիկ համակարգի ներդնումը Հայաստանում կարողանանք բարելավել մեր քաղաքացիների կյանքը»,-կառավարության նիստում հայտարարեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ նախագծի փոփոխությունը վերաբերում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի չորրորդ էջում առկա կլոր կնիքին, որը վկայում է օտարերկրյա պետությունուններում անձնագրերի վավերականության մասին:
Սարգսյանը նշեց, որ այն չի հատվում անձնագրերի ընդհանուր վավերականության ժամկետի հետ, մյուս կողմից էլ կլոր կնիքի նշանակությունն իմաստազրկվում է, բայց անձնագրային ծառայություններում հերթերի պատճառ է դառնում:
«Միայն 2021թ. ունեցել ենք վավերականցման 500 հազար գործարք, 2022թ.՝ 600 հազար, 2023 թ.՝ առաջին կիսամյակում՝ 303 հազար»,-տեղեկացրեց Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով անձնագրային բաժինների ծանրաբեռնվածությունը միայն օտարերկրյա պետություններում անձնագրերի վավերականացման կնիք դնելու գործառույթն իրականացնելիս:
Փոխնախարարը հայտարարեց, որ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այդ գործառույթին վերաբերելի բոլոր դրույթները:
Հարակից հրապարակումներ`
- 1.8 մլրդ՝ համայնքների 30 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
- Հայաստանի կառավարության նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա