Թող իր չորս երեխաներին հանի գնդակահարի, ես էլ Ստեփանակերտի մեջտեղը պատրաստ եմ գնդակահարվել.Սփյուռքաարցախցի
«Մենք լավ ենք, մինչև վերջին կարելիությունը կփորձենք ժողովրդին պահել»,-Արցախից ուղիղ կապով հայտնեց Հովիկ Էսմերյանը:
Նա կոչ արեց հայրենասեր հայությանը բոլորով հավաքվեն և ցուցարարներին բռնության ենթարկող ոստիկանների համար երգեն.
«Թիկունքդ լայն, թևերդ ուժգին, կռնակտ ամուր պինդ պողպատ, սիրել գիտես, կռվել չգիտես, դու անզգամ, Հայաստանի ոստիկան»:Նա կոչ արեց Հայաստանում հեռացնեն դավաճան իշխանություններին և եթե այդքան արժանապատվություն չունեն, թող չասեն, որ Հայ են, այլ գնան մեռնեն:
Հովիկ Էսմերյանն ասաց, որ ադրբեջանցիները ցանկացել են արցախցու արժանապատվությունը պղծել և փորձել են Ստեփանակերտ մտնել:
«Ես այսօր ինչ տեսա Ստեփանակերտի և Արցախի մեջ, բարձր ձայնով ասում եմ՝ ես սփյուռքաարցախցի եմ, ես սփյուռքահայ չեմ և ամոթ եմ զգում, որ Նիկոլի պես մեկը ղեկավարն է ՀՀ-ի»,- ասաց նա և հավելեց. «Այդ լակոտը հայ ժողովրդի հաշվին խաղաղություն է ուզում, եթե խաղաղություն է ուզում՝ նախ թող իր ընտանիքը զոհաբերի: Թող իր չորս երխաներին հանի Հանրապետության հրապարակում գնդակահարի, ես էլ Ստեփանակերտի մեջտեղը պատրաստ եմ գնդակահարվել և արցախի ժողվուրդը կհանձնվի թուրքին, որպեսզի Հայաստանի մեջ դուք լավ ապրեք»
Հովիկ Էսմերյանը շարունակեց. «Իմ ազգս և հայրենիքս ամնեն վեր է, եթե այս խոսքս կհասկանաք, լավ, եթե չէ՝ ավելի լավ է երկրի ամբողջ անունը փոխեք, կոչվեք Էրմենիստան, եթե Փաշօղլուն այսօր չհելավ, իմացեք, որ 120 հազար ձեր հայրենակիցները պետք է մորթվին: Ադրբեջանը ինքնաթիռներով ամենավերջին սերնդի զենքերը բերեց 120 հազար առյուծ արցախցիների դեմ»:
Նա ասաց որ Ստեփանակերտում յուրաքանչյուր տղամարդ զենք ունի, որ պաշտպանի իր ընտանիքի պատիվը, հայի պատիվը, հայստանցու պատիվը, եթե վերջիններս դեռ այն ունեն:
Հովիկ Էսմերյանը հայտարարեց, որ Հայաստանի ժողովրդից չի պահանջում կռվել ու զոհվել, այլ միայն դավաճան իշխանությունը հեռացնեն, իսկ Փաշինյանը եթե հրաժարական չի տալիս, ապա կգնդակահարվի:
Հարակից հրապարակումներ`
- Վահե Դավթյան. Չեմ կարծում, որ այսօր արցախցին պատրաստ է ապրել Ադրբեջանում, քանի որ դա լինելու է ցեղասպանական գործընթաց
- Արցախի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ հաքերային հարձակում է եղել պետական կառույցների և օդանավակայանի դեմ
- Եթե Արցախը տվել են, Հայաստանը կտան ու կտան. ակցիայի մասնակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան