Նախկին երեք նախագահներից ոչ ոք Հայաստանի ղեկավար չպետք է լինի. Մանուկյան
ՀՀ նախկին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ երեկ ձևավորված Ազգային կոմիտեի կազմը պետք է ընդլայնվի։ Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ պետք է տարբեր կառույցների ներկայացուցիչներ լինեն՝ հարգված մարդիկ, եկեղեցու ներկայացուցիչներ, մեծ կառույցների ներկայացուցիչներ, որպեսզի կարողանան ժողովրդին բացատրել, թե իշխանափոխությունից հետո ինչ է սպասվում։
Հարցին՝ իշխանափոխության հասնելու դեպքում իր թեկնածությունը քննարկվո՞ւմ է վարչապետի պաշտոնում, Մանուկյանն ասաց. «Այդպիսի հավակնություն չունեմ։
Գտնում եմ նախկին երեք նախագահներից ոչ ոք Հայաստանի ղեկավար չպետք է լինի, որովհետև սխալ է հետ գնալը։ Գտնում եմ ամեն մեկն իր դրականն էլ է արել, բացասականն էլ։ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ տեղի են ունեցել և զարգացում, և կոպիտ սխալներ, անարդարության էլեմետներ։ Մենք ուզում ենք առաջ գնալ։ Առաջ գնալու համար նախկին ղեկավարներին բերելը ճիշտ չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Այժմ ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Վազգեն Մանուկյան
- Նիկոլ Փաշինյանը ժողովրդից վախենալով՝ իր որոշումների մեջ փոփոխություններ է մտցնում. Վազգեն Մանուկյան
- Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, առավոտյան ժամը 10,00-ից կշրջափակենք կառավարության շենքը․ Մանուկյան
- Երևանի փողոցներում է որոշվում Արցախի,Սյունիքի, Գեղարքունիքի, մեր հայության, պետականության ճակատագիրը. Մանուկյան