Վերահաշվարկն ավարտվել է. Թևանյանի քվեներն ավեացել են 67-ով, Ավինյանը՝ 31-ով
Երևանի ԸԸՀ-ներն ամփոփել են վերահաշվարկի ադյունքները։ ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երևանի 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները։
Պատկերն այսպիսին է․
«Հանրային ձայն» կուսակցություն - ավելացել է 16 քվեաթերթիկ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- ավելացել է 31 քվեաթերթիկ
«Արդար Հայաստան» կուսակցություն-ավելացել է 5 քվեաթերթիկ
«Հաղթանակ» կուսակցություն- ավելացել է 1 քվեաթերթիկ
«Ուժը հայրենյաց» կուսակցություն- ավելացել է 6 քվեաթերթիկ
«Հայաստանի եվրոպական կուսակցություն»-պակասել է 2 քվեաթերթիկ
«Ազգային առաջընթաց» կուսակցություն- ավելացել է 32 քվեաթերթիկ
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն- ավելացել է 1 քվեաթերթիկ
«Հանրապետություն» կուսակցություն- պակասել է 3 քվեաթերթիկ
«Միացյալ Հայաստան» կուսակցություն-պակասել է 5 քվեաթերթիկ
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն-ավելացել է 4 քվեաթերթիկ
«Ժողովրդավարական Համախմբում»- կուսակցություն՝ պակասել է 3 քվեաթերթիկ
«Ապրելու երկիր» կուսակցություն-ավելացել է 4 քվեաթերթիկ
«Մայր Հայաստան» դաշինք- ավելացել է 67 քվեաթերթիկ
Անվավեր քվեաթերթիկների թիվը-պակասել է 266-ով
Անճշտությունների չափը՝ -10
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին կամփոփի Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի վրա հարձակումը տեղի է ունենում այն օրը, երբ մեր տեղեկություններով ՔՊ-ն վերահաշվարկի գործողությունների է դիմում. Թևանյան
- ԿԸՀ. ԸԸՀ-ներում առկա է վերահաշվարկի մեկ դիմում
- Ադին ու Բուդին պատրաստակամ են օգնել իշխանությանը վերահաշվարկի գործում. Օգտատերերի արձագանքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին