Զոհերի ու վիրավորների քանակից ելնելո՞վ է Փաշինյանն ասում, որ քաղաքացիական բնակչությանը լուրջ սպառնալիք չկա. Տիրան Խաչատրյան
«Ես երբևէ լուրջ ուշադրություն չեմ դարձրել և ոչ էլ որևէ լուրջ արժեք եմ տվել Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտություններին, բայց այս օրերին Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների քանակից ելնելո՞վ է նա ասում, թե քաղաքացիական բնակչությանը լուրջ սպառնալիք չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ ԳՇ նախկին պետի տեղակալ Տիրան Խաչատրյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե արցախցիները պետք է ապրեն իրենց տներում իրենց հայրենիքում և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա։
Նրա խոսքով՝ փաստը բոլորի աչքի առջև է:
«Քաղաքացիական բնակչությանը սպառնալիք չկա այն պարագայում, երբ մեծ, հազարների հասնող ցուցակ է հրապարակվել Ադրբեջանի կողմից, որ պետք է որպես հանցագործներ դատապարտվե՞ն: Սպառնալիք չկա այն պարագայում, երբ հոխորտում են, որ բոլոր վնասները մեղավորների միջոցով պետք է վերականգնվի՞: Սպառնալիք չկա այն դեպքում, երբ ժողովրդին ասում են՝ պետք է անեք այն, ինչը մեր օրենքներով է սահմանված և այն, ինչ մենք ենք ուզո՞ւմ: Եթե այդքանից հետո սպառնալիք չկա, լավ»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ պետք է չէ կասկածել, որ այն մարդիկ, որոնք ուղղակիորեն ընդգրկված են եղել Զինված ուժերում և կատարել են ինչ-որ խնդիր, նրանց որպես ռազմական հանցագործներ Ադրբեջանում չեն դատապարտելու։ «Դրանք լինելու են որպես քրեական վճիռներ ռազմական հանցագործություններ իրականացրածների նկատմամբ»,- նշեց նա։
Հարցին, թե ԱՀ բանակի կազմալուծումն ինչ հետևանքներ կունենա, այդ դեպքում ինչպես են մարդիկ Արցախում ապրելու, Տիրան Խարատրանը նշեց, որ այս իրավիճակում մեծ հույսեր կապել Պաշտպանության բանակի հետ, ճիշտ չէ։
«Պատկերացրեք՝ ափիդ մեջ ունենաս ինչ-որ փոքր չափերի մարմին կամ կենդանի և ուզենաս դրան ոչնչացնել: Դա ակնթարթի հարց է։ Այս իրավիճակում, երբ Արցախը մեկուսացված, դավաճանված էր, Արցախի ՊԲ-ն ընդամենը շատ կարճ ժամանակի խնդիր կարող էր լուծել, որը իրենք հերոսաբար կատարեցին: Արցախի զինված ուժերը թույլ վիճակում չեն եղել, եղել են և մարտունակ, և սպառազինված, բայց շրջափակված լինելով ավելին չէին կարող անել»,- ընդգծեց Տիրան Խաչատրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին