Ձերբակալվել է հավաքի մասնակից․ ՔԿ
Քննչական կոմիտեից հայտնում են հերթական ձերբակալության մասին․ «Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:30-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում` ՀՀ կառավարության շենքի մոտ, հավաքված քաղաքացիներից մեկը ձեռքին եղած շիշը նետել է ծառայություն իրականացնnղ ոստիկանների ուղղությամբ և դիմել փախուստի:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նշված անձը, ով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ է, գտնվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Հիշյալ անձը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Որոշում է կայացվել՝ վերջինիս, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալելու մասին:
Կատարվում է նախաքննություն»: