ԼՂ բնակավայրերի մեր հայրենակիցները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ.Փաշինյան
«Պետք է արձանագրել, որ իրադրությունը մնում է ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը շարունակվում է»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Հայտնելով, որ մշտապես կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ ՝ նա ասաց, որ այսօր առավոտյան տեղի ունեցած քննարկումների արդյունքում կարող են արձանագրել, որ իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան:
Նա հայտնեց, որ այն ԼՂ-ի մի շարք գործընկերների գնահատականն է, որը իրենք կիսում են:
Բացատրելով դրական զարգացումների հույսերը՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն ասաց. «Նկատի է առնվում, որ ԼՂ բնակավայրերի բնակիչները, մեր հայրենակիցները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ»:
Նա արձանագրեց, որ իրադրությունը դինամիկ և փոփոխական է:
«Այսինքն այն տեղեկությունը, որ մենք ունենք այս պահին, կես ժամից այն կարող է փոխվել, բայց կարևոր է, որ ունենանք այդ պահի ճշգրիտ տեղեկություն»,-ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հարցերի դեպքում դիմել Արցախի ՄԻՊ կամ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն
- Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը