ԱՄՆ. Ադրբեջանը պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ իր զինված ուժերը չեն հետևել միջազգային իրավունքին
«Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում»,-հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ ընթացող նիստում։
Նա դրական լուր որակեց հրադադարի մասին լուրերը, սակայն ընդգծեց, իրավիճակը բարդ է։
«Մենք անհագստացած ենք քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունների մասին տեղեկություններով։ Ես հստակ եմ ասում, Ադրբեջանը պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ իր զինված ուժերը չեն հետևել միջազգային իրավունքին, միջազգային մարդասիրական իրավունքին, ինչպես նաև մարտական գործողությունների վարման կանոններին։ Բացի այդ Ադրբեջանը պարտավորություն ունի՝ հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները»,-ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին