Վիրավորներին Արցախից անհապաղ տեղափոխել Հայաստան. Բժիշկները հավաքվել են ԿԽՄԿ դիմաց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի դիմաց հավաքվել են բժշկական համայնքի ներկայացուցիչներ։ Նրանք ցանկանում ենք հանդիպել ԿԽՄԿ գասենյակի ղեկավարության հետ՝ ներկայացնելու իրենց պահանջն ու լսելու, թե ինչ է արել միջազգային այդ կազմակերպությունն այս երեք օրերին ու ինչ է անելու Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետության վիրավոր քաղաքացիներին օգնելու համար։
«Մենք եկել ենք հստակ պահանջով. այսօր Արցախում գտնվում են վիրավորներ, ում չեն կարող համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերել։ Նրանց պետք է անհապաղ տեղափոխել Հայաստան։ Կան այնպիսի բուժաշխատողնր, ովքեր կամովի ցանկություն ունեն գնալ Արցախ»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Նրանք կոչ արեցին ԿԽՄԿ-ին չմոռանալ իր առաքելությունը, չեզոքությունը չփոթել անտաբերության ու անգործության հետ։
«Ձեր գործունեության ամենակարևոր բաղադրիչներից է հումանիտար աջակցություն ցուցաբերելը։ Ինչպե՞ս է ստացվում, որ այլ երկրներում դուք կարողանում եք իրականացնել այդ առաքելությունն ի նպաստ այդ երկրի ժողովրդի շահերի, իսկ երբ հարցը հասնում է Արցախում ապրող հային, դառնում եք միջազգային կազմակերպություն, հիշում ձեր չեզոքության մասին»,- ասաց նա։
Բժշկական համայնքի ներկայացուցիչը նշեց, որ այստեղ մարդիկ ենք, ովքեր չեն ուզում, պատրաստ չեն վիրավոր ընկերոջը թողնել մարտի դաշտում, մարդիկ են, ովքեր երբեք անտարբեր չեն եղել Արցախի նկատմամբ, բազմիցս եղել են Արցախում տարբեր նախաձեռնությունների շրջանակում կամ կամովի։
Հարակից հրապարակումներ`
- Զոհերի ու վիրավորների քանակից ելնելո՞վ է Փաշինյանն ասում, որ քաղաքացիական բնակչությանը լուրջ սպառնալիք չկա. Տիրան Խաչատրյան
- Արցախում չկա այնպիսի ընտանիք, որ չունենա զոհ, վիրավոր, անհետ կորած. Մետաքսե Հակոբյան
- Արցախցի վիրավոր կնոջը տեղափոխել են Ադրբեջան
- Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր․ ՄԻՊ
- Արտակ Բեգլարյան. Արցախում առնվազն 5 երեխա է զոհվել, 13-ը վիրավորվել
- Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում բուժում է ստանում 197 վիրավոր
- Բեգլարյան. Արցախում արագորեն աճում է զոհերի և վիրավորների թիվը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին